Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Գազարագույն ակնոցը բարելավում է քնի որակը. news.am

Գազարագույն ակնոցը բարելավում է քնի որակը. news.am

Քնելուց առաջ համակարգչի կամ սմարթֆոնի հետ աշխատելիս՝ գազարագույն ակնոց կրելու դեպքում, կարող եք նկատելիորեն բարելավել քնի որակը: Այս եզրակացության են եկել շվեյցարացի գիտնականները:

 

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այս ակնոցը կարող է կանխել սարքավորումներից եկող կապույտ լույսի ազդեցությունն աչքերի վրա: Նշենք, որ կապույտ լույսը դժվարացնում  է մելատոնինի՝ քունը կարգավորող հորմոնի արտադրությունը:

 

Journal of Adolescent Health ամսագրում տպագրված նոր հետազոտության շրջանակներում 13 դեռահասներ որոշակի ժամանակ երեկոները անցկացնում  էին LED-էկրանների առջեւ: Պարզվել է, որ շնորհիվ այս ակնոցի նրանց մոտ քնի որակի բարելավում էր արձանագրվում՝ սպորտային ակնոց կրող մարդկանց համեմատ: Նույն արդյունքներն է արձանագրել 20 կամավորների շրջանում 2009 թվականին անցկացված հետազոտությունը: Նարնջագույն ակնոց կրող մարդիկ շատ ավելի լավ էին քնում, քան սովորական դեղին ակնոց նախընտրողները:

 

Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, գազարագույն ակնոցը միակ միջոցը չէ, որ կարող է բարելավել քունը: Կարելի է նաեւ մոնիտորներից եկող լույսի ազդեցությունը կասեցնող կապույտ էկրաններ օգտագործել: Մեկ այլ միջոց է նաեւ սմարթֆոնի կամ համակարգչի հետ հնարավորինս քիչ աշխատելը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ